Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Ժամանց ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ Միջազգային

Ռեփեր Փի Դիդդին դատապարտվել է 4 տարուց ավելի ազատազրկման

Blog Image

Ամերիկացի ռեփեր, շոուբիզնեսի մագնատ Շոն Քոմբսը, որը հայտնի է Փի Դիդդի, Փաֆ Դեդդի և Դիդդի բեմանուններով, դատապարտվել է չորս տարի և երկու ամիս ազատազրկման՝ մարմնավաճառությամբ զբաղվելու մեղադրանքով։

Դատավոր Արուն Սուբրամանիանը վճիռը հրապարակել է Նյու Յորքում հոկտեմբերի 3-ին։

Նա նաև նշանակել է հնարավոր առավելագույն տուգանք՝ կես միլիոն դոլար։ Փի Դիդին արդեն մոտ մեկ տարի անցկացրել է նախնական կալանքի տակ, ինչը նշանակում է, որ նա կարող է ազատ արձակվել մոտ երեք տարի անց, գրել են ԶԼՄ-ները։

Մեղադրողները պահանջել էին ռեփերի համար ավելի քան 11 տարվա ազատազրկում։ Նրա փաստաբանները պահանջել էին անհապաղ ազատ արձակել ու պնդել, որ ճաղերի հետևում նա արդեն զղջացել է։

Հուլիսի 2-ին Նյու Յորքի Մանհեթենի դաշնային դատարանի ատենակալների խումբը արդարացրել էր 55-ամյա երգչին՝ հանցավոր կազմակերպություն կազմակերպելու և սեռական շահագործման նպատակով մարդկանց թրաֆիքինգի մեղադրանքներից։

Սակայն Դիդդին մեղավոր է ճանաչվել ավելի մեղմ մեղադրանքներով։ Տասներկու ատենակալները նրան մեղավոր են ճանաչել իր նախկին ընկերուհի Կասանդրա Վենտուրային և մեկ այլ զոհի մարմնավաճառության մեջ գայթակղելու և նրանց անօրինական տեղափոխելու համար։

Կոմբսը ձերբակալվել է 2024 թվականի սեպտեմբերին։ Նյու Յորքի շրջանային դատախազությունը նրան մեղադրել է շորթման, մարդկանց առևտրի և սեռական ոտնձգության համար։ Նա հերքել է բոլոր մեղադրանքները։ Դատարանները մերժել են ռեփերին գրավի դիմաց ազատ արձակելու մի քանի խնդրանքներ։

Երաժիշտը մերժել էր արտադատական համաձայնության առաջարկը, որից հետո գործն ուղարկվել էր դատարան։ Փի Դիդին մեղադրվել է տղամարդկանց և կանանց նկատմամբ սեռական ոտնձգությունների, նրանց օրգիաների և թմրանյութերով լի երեկույթների ստիպելով մասնակից լինելու, հանցավոր կազմակերպություն ստեղծելու համար, որի անդամները մարդկանց են առևանգել, հրկիզումներ արել, կաշառակերության դիմել և խոչընդոտել արդարադատությանը։

Դատավարության ընթացքում ցուցմունք են տվել երեսունչորս վկաներ, այդ թվում՝ ռեփերի նախկին ընկերուհի Կասանդրա Վենտուրան։

Send