Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

ՔՊ-ական Քաջայր Նիկողոսյանը ոչ միայն քաջաբար մարդ է ծեծում, այլ նաև լրագրողի վրա է գոռում

Blog Image

Օրերս մամուլը գրեց, որ Լոռու մարզի Սպիտակ համայնքի ղեկավարը քաղաքացու է ծեծել, որը դիմել է Ոստիկանություն և ներկայացրել, թե ինչպես է համայնքապետն իրեն հարվածներ հասցրել այն բանի համար, որ ինքը գնացել ու բողոքել է, թե ջրագծերը փոխելուց հետո իր տուն ջուր չի հասել։ 

Նշենք, որ այս պահին գործը Քննչական կոմիտեում է։

Սա առաջին դեպքը չէ, որ ՔՊ-ական Քաջայր Նիկողոսյանը հայտնվում է սկանդալի կենտրոնում։ Նա, ընդհանրապես, հանրության շրջանում հայտնի է որպես էմոցիաներին տրվող, մարդ ծեծող ու անպատիժ մնացող համայնքապետ։ Չնայած դրան, մենք փորձեցինք Նիկողոսյանին ևս խոսելու հնարավորություն տալ, քանի որ որպես անաչառ լրատվամիջոց երկրորդ կողմին լսելը մեզ համար կարևոր է։

Մամուլում լուրը տարածվել էր շաբաթ օրը, և երբ MediaHub-ը զանգեց Նիկողոսյանին, նա բարեհամբույր ձևով ասաց, որ բերքի տոնին է մասնակցում և չի կարող խոսել, սակայն տղամարդու խոսք տվեց, որ ինքն անձամբ մեզ հետ կապ կհաստատի։ Խոստումը չկատարվեց, բայց համարենք, որ Նիկողոսյանն ուղղակի մոռացել է, թե չէ ո՞նց կդրժեր իր տղամարդու խոսքը։ Երկուշաբթի ևս փորձեցինք կապ հաստատել նրա հետ, սակայն երևի շատ զբաղված էր ՔՊ-ական համայնքապետը, և չպատասխանեց զանգին։ Ու քանի որ Աստված երրորդություն է սիրում, այսօր առավոտյան ևս փորձեցինք զրուցել Քաջայր Նիկողոսյանի հետ։

Նա պատասխանեց զանգին, ապա, լսելով, թե ինչ հարց է հնչում, հիշեց, որ հարցազրույցի է, ու այս պահին այլ լրագրողի հարցերի է պատասխանում։ Թե ինչպես է ստացվում, որ հարցազրույց տալու պահին ՔՊ-ական քաղաքապետը պատասխանում է զանգերին, թողնենք մի կողմ. դա իր ներքին էթիկայի հարցն է։ 

Այնուամենայնիվ, երբ ասացինք, որ ամեն օր մի պատճառաբանությամբ ինքը խուսափում է մեր հարցերից, Քաջայր Նիկողոսյանի մեջ արթնացավ քաջ տղամարդը։ Նա բարձր սկսեց գոռալ ու ասել. «կարո՞ղ ա գիտես քո պարապն եմ», ապա անջատեց հեռախոսը։

Քանի որ հեռախոսն անջատեց, այս տարբերակով պատասխանենք համայնքապետին. դուք հանրային մարդ եք, պարո՛ն, ու պարտավոր եք պատասխանել լրագրողի հարցերին, թեև, Ձեր չպատասխանելն ու հարցերից փախչելը ևս պատասխան է։

Նարե Գնունի

Send