ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը TruthSocial սոցիալական հարթակում հայտարարել է, որ ԱՄՆ-ն նոյեմբերի 1-ին կամ ավելի շուտ 100% մաքսատուրք կսահմանի չինական ապրանքների վրա։
«Սկսած 2025 թվականի նոյեմբերի 1-ից (կամ ավելի շուտ, կախված Չինաստանի հետագա գործողություններից կամ փոփոխություններից), Միացյալ Նահանգները Չինաստանի նկատմամբ կսահմանի 100% մաքսատուրք՝ ներկայումս վճարվող ցանկացածից բարձր», - հայտարարել է նա։