Նախագահ Պուտինը ստացել է իմ նամակը։ Նա գրավոր պատասխանել է, այս մասին ասել է ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը։
«Իմ ներկայացուցիչն անմիջականորեն աշխատել է Պուտինի թիմի հետ՝ ուկրաինացի երեխաների վերադարձի հարցով։ Վերջին 24 ժամվա ընթացքում 8 երեխա վերամիավորվել է ընտանիքի հետ»,-նշել է նա։
Նա նաև ասել է, որ ՌԴ-ն ցանկություն է հայտնել օբյեկտիվ և մանրամասն տեղեկատվություն տրամադրել արտաքսված երեխաների հետ կապված ներկա իրավիճակի վերաբերյալ: