Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Յոթ առաջին դասարանցի՝ սահմանամերձ Սոթքում

Blog Image

Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Սոթք համայնքում այս տարի առաջին դասարան է գնացել յոթ աշակերտ։ Չնայած աշակերտների փոքր թվին, ամեն ինչ արվել է, որպեսզի նրանց առաջնամուտքը դպրոց տոնի վերածվի։

«Աշակերտների թիվը կարող է նաև փոխվել, հնարավոր է, մեկ-երկուսով ավելանա, բայց այս պահին յոթ է»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց Սոթքի վարչական ղեկավար Սևակ Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ դպրոցի մանկավարժական կազմն ամեն ինչ անում է, որ երեխաները պատշաճ գիտելիք ստանան ու դառնան պետությանն արժանի քաղաքացի։

Նշենք, որ նախորդ տարիների համեմատ այս տարի համայնքում առաջին դասարանցիների թիվը փոքր-ինչ կրճատվել է։ Օրինակ, 2023-ին Սոթք վարչական շրջանն ուներ 15 առաջին դասարանցի։

Նարե Գնունի

 

Send