Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

ժողովուրդն է մեր կյանքի առանցքն ու ծառայության նպատակը՝ Քրիստոսի ներկայությամբ շաղախված․ Արամ Ա

Blog Image

Արամ Ա Վեհափառ Հայրապետը ժամանել է Սան Ֆրանցիսկո։

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ Վեհափառին դիմավորել են հավատացյալներ։ Այնուհետեւ ղողանջել են եկեղեցու զանգերը եւ հնչել միասնական աղոթք։ Ներկաներով ուղղելով իր պատգամը՝ Վեհափառ Հայրապետն ուրախությամբ հայտնել է, որ չորրորդ անգամ է հանդիպում Սան Ֆրանցիսկոյի հայերի հետ։ 

«Ժողովրդի բազմամարդ ներկայությունը ոչ միայն ուրախություն է պատճառում ինձ, այլեւ հզորության աղբյուր է, որովհետեւ ժողովուրդն է մեր կյանքի առանցքն ու ծառայության նպատակը՝ Քրիստոսի ներկայությամբ շաղախված»,– ասել է նա։

Արամ Առաջինը նաեւ հորդորել է ներկաներին սիրել եկեղեցին, ազգն ու հայրենիքը։

Send