Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Եկեղեցու դեմ արշավը ծրագրված պայքար է մեր ազգային ինքնության դեմ․ Իշխան Սաղաթելյան

Blog Image

ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրում է․

«Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ արշավը ծրագրված պայքար է մեր ազգային ինքնության դեմ, որի հեղինակները գտնվում են երկրից դուրս, Նիկոլն ընդամենը գործիք է այդ հրեշավոր ծրագիրն իրականացնելու համար։

Ավելորդ է անդրադառնալ գործիքի ձեռքին գործիք դարձած ծառաների պահվածքին՝ լինի դա կարգալույծ քահանա, ՔՊ-ական պատգամավոր, թե ուժային կառույցի ներկայացուցիչ։

Մենք պետք է ամբողջությամբ ընկալենք հարցի խորքը, հասկանանք, որ սա միայն մեր բարձրաստիճան հոգևորականների դեմ պայքար չէ. նրանց վերջնական նպատակը մեր ազգային ինքնության ոչնչացումն է՝ դենացիոնալիզացիան:

Ես չեմ հոգնի կրկնել, որ այն, ինչ կատարվում եմ մեր դեմ, դա հայկականության դենացիոնալիզացիայի ծրագիր է, այն ունի նաև աշխարհաքաղաքական նշանակություն, որի դրսևորումները կտեսնենք առաջիկայում:

Հետևաբար, Եկեղեցու դեմ արշավը պետք է այել այս համատեքստում, հասկանալ հարցի լրջությունն ու խորքը, ստեղծել պաշտպանության ազգային ճակատ և միասնական ուժերով կանխել այդ հրեշավոր ծրագրի գործադրումը:

Հ.Գ. Դենացիոնալիզացիան կամ էթնիկ ինքնության ոչնչացումը ներառում է մի շարք գործողություններ, որոնք ուղղված են որևէ ազգի կամ էթնիկ խմբի ազգային ինքնության, մշակույթի և ազգային դիմագծի վերացմանը:

Դենացիոնալիզացիան կարող է իրականացվել տարբեր ձևերով`

լեզվի և կրթական համակարգի փոփոխությամբ,

մշակութային ժառանգության ոչնչացմամբ կամ յուրացմամբ,

պատմական փաստերի կեղծումով,

բնակչության բռնի տեղահանումով կամ ձուլման քաղաքականության գործադրմամբ,

ազգային արժեքների և ավանդույթների նսեմացմամբ կամ արգելքով»:

Send