«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պարգևատրվել է իտալական «Gentleman Award» մրցանակաբաշխության 30-ամյակի ժամանակ։
Gentleman մրցանակաբաշխության՝ «Fair Play»-ին նվիրված հոբելյանական 30-րդ թողարկումը կայացել է «Տյուլյե» ռազմական դպրոցում: «Ինտերից» մրցանակակիրներն են դարձել նաև ակումբի նախագահ Ջուզեպե Մարոտան, փոխնախագահ Խավիեր Զանետին, ֆուտբոլիստներ Լաուտարո Մարտինեսը, Կառլոս Աուգուստոն և Նիկոլո Բարելան: