Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց հավաքականները հոկտեմբերի 2-11-ը Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում կմասնակցեն աշխարհի առաջնությանը։ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան ներկայացրել է թիմերի վերջնական կազմերը:
Տղամարդկանց ընտրանու կազմը՝
- Գառնիկ Չոլակյան (60 կգ)
 - Գոռ Սահակյան (71 կգ)
 - Սուրեն Գրիգորյան (88 կգ)
 - Սիմոն Մարտիրոսյան (110 կգ)
 - Գարիկ Կարապետյան (110 կգ)
 - Վարազդատ Լալայան (+110 կգ)
 
Հայաստանի տղամարդկանց թիմի գլխավոր մարզիչը Փաշիկ Ալավերդյանն է, մարզիչը՝ Հակոբ Փիլոսյանը։
Կանանց ընտրանու կազմը՝
- Աննա Ամրոյան (77 կգ)
 
Կանանց հավաքականի գլխավոր մարզիչն Արտաշես Ներսիսյանն է, մարզիչը՝ Տարոն Թովմասյանը։
