Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Միքայել սրբազանի պաշտպանների թիմը հայտարարություն է տարածել

Blog Image

ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՎԱՉԵ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ՄԵՐԺԵԼ Է ՄԻՔԱՅԵԼ ՍՐԲԱԶԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ԲՈՂՈՔՆԵՐԸ

Այսօր՝ 30.07.2025թ., Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը մերժել է առաջին ատյանի դատարանի դատավորի՝ կալանք կիրառելու մասին որոշման դեմ Միքայել Սրբազանի պաշտպանների բողոքները:

Պաշտպանական կողմը ակնկալում էր դատավոր Վաչե Մարգարյանի նման կեցվածքը, իսկ նրան հայտնված բացարկն ամենայն հավանականությամբ մերժվել է:

Միքայել Սրբազանի խափանման միջոցի վերացման հարցը քննարկվելու է առաջին ատյանի դատարանում հիմնական գործով նախնական դատալսումների ժամանակ:

Միքայել սրբազանի պաշտպանների թիմ

Send