Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

«Լիանա Հարությունյանը դարձել է տարատեսակ բռնաճնշումների թիրախ»․ Փոստանջյանը դիմել է Գալյանին և ՔԿԾ պետին

Blog Image

Փաստաբան, հանրային գործիչ Զարուհի Փոստանջյանը գրել է․

«Հանրային հաշվետվության պահանջագիր

ՀՀ արդարադատության նախարար, միջազգային իրավունքի գիտակ ներկայացող Սրբուհի Գալյանին և ՀՀ քրեակատարողական ծառայության պետ, հոգեբան-կրիմինոլոգի որակավորում ունեցող` Ծովինար Թադևոսյանին

Հարգելի տիկնայք,

Իմ պաշտպանյալ Լիանա Հարությունյանը դարձել է տարատեսակ բռնաճնշումների թիրախ և զոհ, այդ թվում նաև Ձեր կողմից ստորադասության ղեկավարման գտնվող ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական ծառայությունում, Ձեր անմիջական մասնակցությամբ:
2025 թվականի հուլիսի 11-ին ուշ երեկոյան Լիանա Հարությունյանին և նրա ութ ամսական երեխային ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական ծառայությունը ընդունել է որպես կալանավորված անձանց, շուրջ երկու օր պահել է այդ հիմնարկի թիվ 2 խցում:

ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական ծառայության թիվ 2 խուցը կալանավորված անձանց պահման օրենքով նախատեսված պայմաններին չի բավարարել:

Բացի այդ Լիանա Հարությունյանը և նրա ութ ամսական երեխան ընդունվել են ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ Ձերբակալված և կալանավորված անձանց պահման մասին ՀՀ օրենքի կոպիտ խախտումներով (կարանտինային պայմանների խախտում, մոր և մանկան պահման համար հատուկ պայմանների բացակայություն, առողջության պահպանմանն ուղղված սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային պահանջների անտեսում, անվճար հատուկ սննդի և բուժօգնության բացակայություն)»:

Send