Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ի՞նչ անել, եթե հանրային տրանսպորտում վալիդատորները չեն աշխատում

Blog Image

Վերջին օրերին հանրային տրանսպորտից օգտվելը կրկին բարդություններ է առաջացրել։ Թե՛ ավտոբուսներում, թե՛ մետրոյում խնդիր է առաջանում, գնված QR-ով մարդիկ փորձում են օգտվել տրանսպորտից, բայց վճարում անել չի հաջողվում, համակարգը մերժում է։

Telcell ընկերությունից MediaHub-ին հայտնեցին, որ նման խնդիր եթե առաջանում է հանրային ավտոբուսում, ապա քաղաքացին կարող է դիմել իրենց՝ ներկայացնելով վալիդատորի վրա նշված թիվը, կամ երթուղայինի համարն ու մեքենայի պետհամարանիշը, որպեսզի իրենք կարողանան օնլայն հետևել համակարգի աշխատանքին և տեսնել, թե ինչ խնդիր է առաջացել։

«Ավտոբուսների դեպքում դեռ կարողանում ենք առաջ գնալ, վարորդն էլ է տեսնում, որ նոր գնված ուղետոմսով չենք կարողանում վճարում անել, կամ քարտային տարբերակով ենք փորձում ու մերժվում։ Մետրոյում ավելի լուրջ է խնդիրը, վճարումը չեղավ, դռները չեն բացվում, ու ստիպված ենք լինում սպասել մինչև համակարգը կաշխատի։ Այսօր ես մետրոյում թե՛ քարտով փորձեցի վճարել, թե՛ օնլայն հավելվածով գնված QR տոմսով։ Բոլոր վալիդատորները գործարքը մերժում էին, ու ստիպված եմ եղել 5-7 րոպե սպասել»,- պատմեց մեր զրուցակիցներից մեկը՝ նշելով, որ խնդիրը տեսնելով՝ աշխատակիցը բացել է դռները, որպեսզի ինքը կարողանա անցնել։

Telcell ընկերությունից նշում են՝ այս դեպքում պետք է տվյալ կայարանի վերահսկողին քաղաքացին ներկայացնի խնդիրն ու սպասի, որ այդ աշխատակիցը կապվի Telcell ընկերության հետ, որպեսզի այնտեղից էլ հասկանան, թե ինչ խնդիր է առաջացել։

Նարե Գնունի

Send