Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վթար՝ Կոտայքում, 54-ամյա ՌԴ քաղաքացին «Toyota»-ով բախվել է արգելապատնեշներին և հայտնվել բաժանարար գոտում․ Shamshyan

Blog Image

Երեկ՝ սեպտեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Հրազդան-Չարենցավան ավտոճանապարհին ՌԴ քաղաքացի 54-ամյա Վադիմ Իվանչենկոն իր վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով բախվել է երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել բաժանարար գոտում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել հերթապահություն և քաղաքացիների հետ ուղղել «Toyota»-ն։

Send