Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ողբերգական վթար, 40-ամյա վարորդը «Opel»-ով վրաերթի է ենթարկել 74-ամյա համագյուղացուն․ Shamshyan

Blog Image

Երեկ՝ սեպտեմբերի 19-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Ոսկեհատ գյուղում Արմավիրի մարզի բնակիչ 40-ամյա Ալեքսան Ս․-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Արմավիրի մարզի բնակիչ 74-ամյա Նիկոլայ Շ․-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնության և փորձել օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, սակայն օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկները տեղում արաձանագրել են նրա մահը։

Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղե է սթափ։
 

Send