Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տնտեսություն

Վթարային իրավիճակի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված գազամատակարարման դադարեցում՝ սեպտեմբերի 23-ին և 24-ին

Blog Image


Արմավիր-Կարմրաշեն DN 500 տրամագծով մայրուղային գազատարի 24,5 կմ-ում և Քարակերտի ԳԲԿ-ն սնող DN 200 տրամագծով կողմնատար-գազատարի 1,65 կմ-ում  հայտնաբերված վնասված խողովակների փոխարինման, վթարային իրավիճակի կանխարգելման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 23-ին ժամը 09:00-ից մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Դալարիկ, Լեռնագոգ, Քարակերտ բնակավայրերի գազասպառողների, «Նորապատ», «ՌՄ Պլազա», «Գոդավար» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, «Երևան Մարմըլեյդ Ինդըսթրիս» ՍՊԸ-ի, «Իջևանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ-ի, «Կոտայք ՃՇՇ» ՍՊԸ-ի, «Քարակերթի քարաձուլման գործարան» ԲԲԸ-ի, նշված բնակավայրերում գործող այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Send