Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տնտեսություն

Պետական գնումների ծավալը կազմում է ԵԱՏՄ ՀՆԱ-ի 6-8%-ը

Blog Image

Պետական գնումների ծավալը կազմում է ԵԱՏՄ ՀՆԱ-ի 6-8% -ը։ մ2024 թվականին այն կազմում էր 143,5 միլիարդ դոլար։ Այդ մասին մոսկովյան ֆինանսական համաժողովում հայտարարել է ԵՏՀ մրցակցային քաղաքականության և պետական գնումների ոլորտում քաղաքականության վարչության տնօրեն Ժանար Ադիկովան։

 

Նա նաև խոսել է ԵԱՏՄ շրջանակում պետական գնումների թվայնացման նոր ուղղությունների մասին։ Այսպես, միության իրավունքով ամրագրված են Անդրսահմանային գնումների մրցակցային եղանակները, և ԵԱՏՄ մասին պայմանագրում նոր փոփոխությունների նախագիծը կամրապնդի դրանց անցկացումը էլեկտրոնային ձևաչափով, ինչպես նաև կներդնի ԵԱՏՄ-ում գնումների նոր եղանակ՝ էլեկտրոնային խանութ: Այս քայլը կօգնի ապահովել ԵԱՏՄ պետգնումներում մրցակցության բացության, մատչելիության և զարգացման հիմնարար սկզբունքները։

Send