Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Միջազգային MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ադրբեջանցիները Ներքին Հանդի ուղղությամբ մի քանի օր առաջ էլ են կրակել․ ի՞նչ է հայտնի

Blog Image

Ադրբեջանի ԶՈՒ–ն այսօր ժամը 08:00-09:00-ն ընկած ժամանակահատվածում կրակ է բացել Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ․ այդ մասին հայտնեց ՀՀ ՊՆ–ն։ 

Մինչ Նիկոլ Փաշինյանը ժպիտը դեմքին ու ակնհայտ երջանիկ ժամանեց Թուրքիա իր սիրելի գործընկեր՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մոտ, ում հետ այսօր երեկոյան կունենա հանդիպում, ադրբեջանցիները շարունակում են իրենց մշտական գործը, գլուխ չեն պահում։

Արդեն մի քանի  ամիս է՝ մարտից սկսած ադրբեջանցիները ամենօրյա ռեժիմով կրակում են Սյունիքի մարզի Խոզնավար, Խնածախ և հարակից գյուղերի ուղղությամբ։ Այսօր էլ բացառություն չէ:

MediaHub-ը զրուցեց Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանի հետ, ով նշեց, որ մի քանի օր առաջ էլ են Ներքին Հանդի ուղղությամբ ադրբեջանցիները կրակել։

«Այսօր, երբ կրակել են, գյուղում չեմ եղել, սար էի բարձրացել... ամեն օր չի, որ կրակում են մեր գյուղի ուղղությամբ, բայց մի քանի օր առաջ  կրակել են»,– նշեց գյուղապետը։

Հարցին, թե արդյո՞ք լսել է գյուղապետը, որ, օրինակ, Խոզնավարում, Խնածախում ամեն օր են կրակում, համայնքի ղեկավարը նշեց․ «Այո՛, լսել եմ, գիտեմ,  բայց մեր գյուղի ուղղությամբ ամեն օր չեն կրակում։ Երկար ժամանակ է, չէինք լսել կրակոցները, մեկ այսօր է եղել, մեկ մի քանի օր առաջ են կրակել»։

ՊՆ–ն ավելի վաղ հայտնել էր, որ տուժածներ չկան, և ադրբեջանական կողմին կոչ էին արել հետաքննել Ներքին Հանդի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։

Մարիաննա Արամյան

Send