«Նիկոլը մենակ Հայաստանում ա առյուծ։ Բա ըտենց «դուխով» տղայա, Ադրբեջանի հախից թող գա»,-MediaHub-ին ասում է խոզնավարցի տղամարդը։
Ինչպես Հայաստանի մտահոգ հասարակությունը, այնպես էլ Սյունիքի սահմանամերձ բնակավայրերում ևս մարդիկ դեռ ուշքի չեն գալիս. Նիկոլ Փաշինյանի՝ Հայ առաքելական եկեղեցու և Սրբազանի դեմ արված հանրային հայտարարություններն, ասում են, միայն թշնամին կարող էր ասել։
«Նախորդ օրը Նադեժդայի տանն են կրակել, երեկ Նինայի, էս գիշեր էլ են կրակել, սկսել են ժամը 12:00-ից, շարունակել մինչև լուսաբաց։ Նախորդ օրերի կրակոցների վնասները հաշվել ենք, արդեն թվով 8 տան վրա կրակել են, բայց պետությունից ոչ մեկ աջակցություն չի ստացել։ Մեկի դուռն ու պատուհանն է վնասվել, մյուսների տանիքները, արևային էներգիայի համակարգերը, մանր եղջերավոր անասունը։ Խոզնավարցիք Հայաստանի հետ կապ չունե՞ն, թե՞ սա էլ Հայաստան չէ»,- իր զարմանքն ու զայրույթն է արտահայտում մեր զրուցակիցը։
Նրա խոսքով՝ Խոզնավարում արդեն հարմարվել են ադրբեջանական կրակոցներին, խուճապ չկա, բայց պետության անտարբերությունը ժողովրդի նկատմամբ արդեն անհանգստացնող է։
«Փաշինյանը պոպուլիստ է։ Նրա ոչ մի խոսքի չենք հավատում։ Գերտերությունները պատերազմի ռիսկեր են տեսնում Սյունիքում, իսկ Նիկոլ Փաշինյանը զբաղված է եկեղեցու հետ հաշվեհարդարով։ Վաղուց ապացուցված բան է, որ մեր վարչապետը Էրդողանի ու Ալիևի ագենտն է»,- հավելեց խոզնավարցի մեր զրուցակիցը։
Հունան Թադևոսյան