Wizz Air ավիաընկերությունն առաջիկայում կդադարեցնի Երևան–Վիեննա ավիաչվերթերը, ինչը պայմանավորված է Վիեննայի օդանավակայանում հարկերի և ծառայությունների վճարների զգալի աճով:
Ըստ այդմ, ավիաընկերությունը փակելու է իր բազան Ավստրիայի մայրաքաղաքում։
«Մարտ ամսից փուլային կարգով կդադարեցվեն Վիեննայից իրականացվող չվերթերը։ Ավելի ուշ կտեղեկացնենք, թե որ ուղղություններով կփոխարինվեն դրանք»,– հայտնել է ընկերության գլխավոր տնօրեն Ռոլանդ Տիշները:
Նշենք, որ այսօր Զվարթնոց միջազգային օդանավակայանում տեղի ունեցավ հունգարական «Wizz Air» ավիաընկերության բազայի բացման պաշտոնական արարողությունը: Այստեղ կբազավորվեն երկու ժամանակակից Airbus A321neo ինքնաթիռներ, որոնք նախորդ սերնդի ինքնաթիռների համեմատ ապահովում են վառելիքի սպառման և CO₂ արտանետումների 20%-ով կրճատում, ինչպես նաև՝ աղմուկի 50%-ով նվազեցում: