Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 3-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Արևաշող, Մեծ Պարնի, Ծաղկաբեր, Սարալանջ և Լուսաղբյուր բնակավայրերի գազասպառողների,
ժամը 10:00-ից մինչև ժամը 17:30-ը՝ Տավուշի մարզի Բերդ քաղաքի Գետափնյա փողոցի գազասպառողների,
ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Սյունիքի մարզի Ույծ բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները։
Գազպրոմ Արմենիա