Հայտնի սպորտային հագուստի մեջ թունավոր քիմիական նյութերի հետքեր են հայտնաբերվել

Հայտնի սպորտային հագուստի մեջ թունավոր քիմիական նյութերի հետքեր են հայտնաբերվել

Կենսաբանները լեգինսների մեջ հայտնաբերել են «հավերժական քիմիական նյութերի» հետքեր: Թունավոր քիմիկատներ կարելի է գտնել  նաև  այլ սպորտային հագուստի մեջ, գրում է Eat This, Not That! կայքը: Խոսքը  պոլիֆտորալկիլային նյութերի  մասին է, որոնք հայտնի են նաև որպես PFAS քիմիկատներ: Դրանք երկար են պահպանվում և օգտագործվում են կենցաղային իրերում:  Օրինակ՝ հետազոտված հագուստի 25 տոկոսը զգալի քանակությամբ օրգանական ֆտոր է պարունակում։

Կենսաբանների կարծիքով՝ այժմ թունավոր նյութեր կարելի է գտնել բջջային հեռախոսների էկրաններին, կիթառի լարերին, չկպչող թավաներին,  նույնիսկ սննդի փաթեթավորման մեջ: ԱՄՆ-ի շրջակա միջավայրի պաշտպանության գործակալությունը հայտարարել է, որ որոշ տարրերի ազդեցությունը կարող է վնասակար լինել առողջության համար։ Toxic-Free Future-ի մեկ այլ ուսումնասիրության համաձայն  թունավոր նյութ  հայտնաբերել է փորձարկված ապրանքների 72 տոկոսում, որոնց թվում եղել են   ներքնակներ, բարձիկներ, վերմակներ, անձրևանոցներ և հագուստ: