COVID-19-ի նոր ալիքը կազդի Չինաստանում սմարթֆոնների վաճառքի վրա

COVID-19-ի նոր ալիքը կազդի Չինաստանում սմարթֆոնների վաճառքի վրա

Չինաստանում կորոնավիրուսային վարակի վերջին բռնկումը կարող է կտրուկ հարվածել այդ երկրում սմարթֆոնների վաճառքին. հայտնում է CNBC-ն՝ վկայակոչելով վերլուծաբաններին։

Չինաստանը մի քանի օր անընդմեջ գրանցում է օրական ավելի քան 20․000 վարակման նոր դեպք: Նոր դեպքերի մեծ մասը Շանհայում է, որտեղ սահմանվել են խիստ սահմանափակող միջոցներ, ինչն էլ բացասաբար է անդրադառնում լոգիստիկայի և սպառողների տրամադրությունների վրա։ Սմարթֆոնների վաճառքը Չինաստանում ապրիլ-հունիս ամիսներին տարեկան կտրվածքով կարող է կրճատվել 3,4%-ով։

Apple-ն ակնկալում է վաճառքների ավելի չափավոր անկում, և դա պայմանավորված կլինի հիմնականում սեզոնային պատճառներով, քանի որ ընկերությունը, սովորաբար, իր առաջատար մոդելները ներկայացնում է տարեվերջին։ Ըստ Mouston-ի՝ ընթացիկ տարվա արդյունքներով Apple-ի վաճառքները Չինաստանում կարող են աճել։