Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին թույլ չեն տվել այցելել Միքայել Սրբազանին նախնական կալանքի վայրում։ Այս մասին հայտարարել է փաստաբան Երեմ Սարգսյանը:
«Մերժման համար որևէ պատճառ չկար, կաթողիկոսի հանդիպումը ոչ մի կերպ չէր կարող խոչընդոտել քննությանը»,- ասել է փաստաբանը։
Քիչ առաջ մեկնարկեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով առաջին դատական նիստը: Սրբազանն արդեն 48 օր է կալանքի տակ է, նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:
Հիշեցնենք, Միքայել Սրբազանը մեղադրվում է իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգի տապալմանն ուղղված կոչեր հնչեցնելու մեջ։