Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ։
Փաշինյանը հոկտեմբերի 29-30-ը կլինի Ֆրանսիայի Հանրապետությունում։
Այսօր նա կմասնակցի Փարիզի խաղաղության 8-րդ համաժողովին։ Նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ։
Հոկտեմբերի 30-ին Ելիսեյան պալատում կկայանա նրա հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։

