Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ Քաղաքականություն

Արարատ Միրզոյանի ծեծի գործով մեղադրյալ «MMA» չեմպիոնը դատապարտվել է ազատազրկման․ մանրամասներ

Blog Image

Հրապարակվել է 2020թ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերն այդ ժամանակ ԱԺ նախագահ, այժմ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի ծեծի գործով մեղադրյալ Թորգոմ Ասատրյանի դատավճիռը։

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Ժորա Չիչոյանի վճռի համաձայն՝ Թորգոմ Ասատրյանը մեղավոր է ճանաչվել ու դատապարտվել է 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման։

«MMA» չեմպիոն Թորգոմ Ասատրյանն ի սկզբանե մեղադրվել է Միրզոյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար։

Հետագայում մեղադրանքը վերաորակվել է․ նա մեղավոր է ճանաչվել քրեական նախկին օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով (զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը)։  

Թորգոմ Ասատրյանը մեղադրանքը չի ընդունել, նա կալանքի տակ է եղել 2023 թվականից փետրվարից։

Send