Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դանակաhարություն՝ Կոտայքում, ԲԿ է տեղափոխվել 28-ամյա քաղաքացի․ Shamshyan

Blog Image

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 31-ին, դանակահարություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 01։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Քանաքեռավան գյուղում տեղի ունեցած դանակահարության հետևանքով հարազատների ուղեկցությամբ «որովայնի էպիգաստրալ, ձախ թուլակողի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ «Իզմիրլյան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 28-ամյա Նավասարդ Փ․-ն է։

Նաիրիի համայնքային ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել ենթադրյալ կասկածյալի ինքնության վերաբերյալ և ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Նաիրիի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղ փաստի առիթով ՀՀ քր․ օր․-ի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ այն է մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։


 

Send