Կառավարության նիստում Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ներկայացրել է վարորդական վկայականների քննությունների կարգում կատարված փոփոխությունները։
Նոր փոփոխության համաձայն՝ քաղաքացիները կարող են ազատորեն մուտք գործել հարթակ, տեսնել, թե որ օրն է հասանելի, և եթե, օրինակ, տեսական քննությունը հանձնել են Երևանում, իսկ մոտակա օր հասանելի լինի Շիրակի մարզում, ապա կարող են գրանցվել և հանձնել գործնական քննությունը տվյալ մարզում։