Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ ՄՇԱԿՈՒՅԹ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Մայր Աթոռն ի՞նչ է պատրաստվում անել Փաշինյանի նոր հայտարարության հիման վրա

Blog Image

Կիրակի օրը Հովաննավանքում կարգալույծ եղած հոգևորականը պատարագ մատուցեց, որին մասնակցեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ՔՊ պատգամավորներ և մի շարք ՔՊ ներկայացուցիչներ։ Պատարագից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարություն տարածեց, որ հաջորդ կիրակի կրկին մասնակցելու է կարգալույծ Ստեփան Ասատրյանի (նախկինում Տեր Արամ) կողմից մատուցած «պատարագին»։ 

Mediahub-ը գրել էր, որ մեր տեղեկություններով՝ առաջիկայում Փաշինյանը պլանավորում է փոխել իր հանդիպումների վայրերը՝ ամեն կիրակի ընտրելով տարբեր եկեղեցիներ՝ ընդլայնելով թե՛ մասնակիցների շրջանակը, թե՛ գործընթացի տարածքը։

Վերջնական նպատակը, ըստ մեր աղբյուրների, կարող է լինել Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մեծաքանակ հավաք կազմակերպելը և մինչև տարեվերջ, կամ գուցե հունվար ամսին՝ հասնել Վեհափառ Հայրապետի հեռացմանը։

Այս ամենի շուրջ Mediahub-ը փորձեց զրուցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանի հետ՝ հասկանալու համար, ի՞նչ քայլեր են պատրաստվում ձեռնարկել, ի՞նչ դիրքորոշում ունեն հարցի վերաբերյալ, սակայն վերջինիս նշեց՝ «դիրքորոշում լինելու դեպքում կհայտարարենք, այս պահին առանց մեկնաբանության»։

Մեր տեղեկության վերաբերյալ, թե Նիկոլ Փաշինյանը պլանավորել է քայլ առ քայլ մոտենալ Մայր Աթոռին, ասաց, որ չգիտի, թե ի՞նչ է պլանավորել, այդ մասով էլ բան ասել չի կարող։

 Էմմա Մարտիրոսյան

Send