Էնդոկրինոլոգ Եկատերինա Յանգն ասել է, որ որոշ համեմունքներ կարող են դանդաղեցնել օրգանիզմի ծերացումը։
Ինչպես նշել է Յանգը, հիլը պաշտպանում է լյարդը և արյան անոթները ծերացումից։ Նա խորհուրդ է տվել այն ավելացնել թեյին, սուրճին, խմորեղենին և աղանդերին։
Բժիշկը նաև հորդորել սննդակարգում ներառել կայենյան պղպեղ և սև պղպեղ։
Յանգի խոսքով՝ դարչինը, իմբիրը և սխտորը նպաստում են ծերացման դանդաղեցմանը։ Այդ նպատակով ամենօրյա ճաշացանկը պետք է հարստացվի նաև քրքումով, որը նվազեցնում է օրգանիզմի քրոնիկ բորբոքումը, պաշտպանում է միտոքոնդրիաները և արյան անոթները։ Մասնագետը խորհուրդ է տվել այն օգտագործել ապուրներ և սմուզիներ պատրաստելիս։
