Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԻՐԱՎԱԿԱՆ

Սյունիքում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի առանձին արտադրատեսակների արտադրությունը

Blog Image

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Մանվել Ամիրխանյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Սյունիքի մարզ, գ․ Բռնակոթ), որտեղ կատարել են ապրանքատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր փորձաքննության։ 

Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների «Պանիր «Լոռի»», «Պանիր «Չանախ»» և «Մածուն» արտադրատեսակները չեն համապատասխանել տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին։

Ի մասնավորի՝ 
•  պանիր «Լոռի» և պանիր «Չանախ»  (արտ․՝ 14․08․2025) արտադրատեսակները ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով,
•  «Մածուն» (արտ․՝ 14․08․2025) (1 կգ) արտադրատեսակը բորբոսասնկեր ցուցանիշով։

Արտադրողին տրվել է խմբաքանակների իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր, հանձնարարվել է ապահովել արտադրանքի համապատասխանությունը գործող տեխնիկական կանոնակարգերին:

ՍԱՏՄ

Send