Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԻՐԱՎԱԿԱՆ

Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 60 մլն դրամ

Blog Image

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվում է ոսկու ներմուծմամբ և վաճառքով զբաղվող ընկերության կողմից հարկվող շահույթի թերհայտարարագրում կատարելու եղանակով վճարվելիք շահութահարկի գումարը նվազեցնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 60 մլն ՀՀ դրամը։

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ ՔԿ

Send