Գյումրու համայնքապետարանի ձերբակալված աշխատակիցներից մեկը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանի զոքանչն է։
Հոկտեմբերի 23-ին Գյումրու համայնքապետարանի 3 աշխատակից է« ձերբակալվել։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ձերբակալվել են Գյումրու քաղաքապետարանի կրթության բաժնի գլխավոր մասնագետի ժամանակավոր պաշտոնակատարներ Անահիտ Գասպարյանը, Բելա Ավագյանը և առաջատար մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար Վարդուհի Փիլոյանը, հայտնել են «Armenia Sputnik»–ի աղբյուրները։
