Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

ԿԲ խորհրդի և ՀԾԿՀ-ի անդամներ են ընտրվել

Blog Image

ՀՀ ԿԲ խորհրդի անդամ է ընտրվել Արմեն Քթոյանը: Տեղի ունեցած գաղտնի քվեարկության արդյունքները ներկայացրել է ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը: Մասնավորապես, ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 65-ը: Քվեատուփում առկա է եղել 65 քվեաթերթիկ: Անվավեր քվեաթերթիկներ չեն եղել: Արմեն Քթոյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 65 պատգամավոր։

Կառավարությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրել էր Կամո Սարգսյանի թեկնածությունը: ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հոկտեմբերի 24-ի ԱԺ հերթական նիստում տեղեկացրել է, որ տեղի է ունեցել գաղտնի քվեարկություն, որին ԱԺ 107 պատգամավորից մասնակցել է 65-ը: Քվեատուփում առկա է եղել 65 քվեաթերթիկ: Անվավեր քվեաթերթիկներ չեն եղել: Կամո Սարգսյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 65 պատգամավոր:

Send