Ըստ տեղական գելխեղդի` «ծանր ժառանգություն» էին թողել նախկինները, դրա համար է՛լ համանախագահների հուշագիր-առաջարկի վրա խաչ քաշեց, բանակցությունները սկսեց իր «ինչ կուզենք, այն էլ կբանակցենք. զրոյական կետից»։
Ինչ է մի անգամ խաչ բարձրանալը՝ համեմատած ամենօրյա այն խաչելության հետ, որի զոհն անտարբերությունից տառապող մարդն է:
Էս է աշխարհի բանը՝ հիմարի համար անկատարությունն անգամ կատարյալ: Երբ գազանն է հաճույքով հեւում, իսկ կույրը իր աջը բռնած գնում է անհայտություն..... ու շարունակվում է հիմարների հպարտությունը տռփանքի սրահներում, իսկ գիտունը ճկվում, տքնում, կքվում է հեգ....
Ամեն ինչ սկսվեց, երբ Լաչինի միջանցքը փակելու եւ Արցախի նկատմամբ Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականության հերթական ահաբեկչությունը շարունակվեց շանտաժի լեզվով, որից հետո Ադրբեջանը ստացավ իր սրտի ուզածը։
Արցախը ՀՀ-ին միացնող ճանապարհը շրջափակման մեջ առավ Արցախն ու արցախահայությանը։
Այս ամենը Արցախի մեծ մասը թշնամուն նվիրաբերած ՀՀ գերագույն գլխավորը լավ գիտեր, որ դրանից հետո բանակցությունները ինչ փուլով են ընթանալու.
Արդեն քանի տարի ընդդիմությունը, հանձին առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի, այնուհետեւ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարվեց եւ պահանջվեց Փաշինյանից, որ բանակցային փաստաթղթերը հրապարակի։ Արցախի վերջնական կորստից հետո միայն այն էլ աղավաղված հրապարակվեց համանախագահների կողմից այն փաստաթուղթը, որը ապացույցն էր այն ամենի, որ այո՛, Փաշինյանը հրաժարվել է իր ասած նախկիններից իրեն մնացած ժառանգություն - փաստաթղթով առաջնորդվելը, որի արդյունքում Արցախը չէինք կորցնի։ Մինչդեռ Փաշինյանը իր «զրոյական կետ» - ից սկսեց, հետո, երբ պնդեցին, հարցրեցի, թե՞ ի՞նչ ես բանակցում, պատասխանեց. «ինչ ուզում, այն էլ բանակցում եմ», եւ «բանակցեց», որի արդյունքում Արցախը այսօր չկա։
Սա ո՛չ միայն անպատասխանատու քայլ էր երկրի թիվ մեկ պատասխանատուի կողմից, այլ նաեւ դավաճանություն սեփական ժողովրդի նկատմամբ։ Երբ հիմա Արցախի էջը փակել են իշխանության պատասխանատուները, պնդում են ու իրենց ընտրազանգվածին «դուխով» համոզում, որ եթե Փաշինյանն Արցախը Ադրբեջանի կազմում չճանաչել, ապա այսօր նրանք խաղաղ չէին ապրի.
Սա կոնկրետ սպառնալիք է, ինչպես որ սպառնալիքի լեզվով պնդում են, եթե նախկինները հետ գան պատերազմ կսկսի։
Սա իհարկե ժամանակավոր խաղաղ վիճակ է, որովհետեւ Հայաստանը ճանաչված պետություն է, եւ դա է պատճառը, որ քայլ առ քայլ են ներքին ու արտաքին թշնամիները իրագործում նույն պլանը, ինչը Արցախի գլխին դասավորված, տեղը տեղին, միտումնավոր սարքեցին։
Ադրբեջանը Հայաստանը չի ճանաչում, այլ Հայաստանը համարում է Արեւմտյան Ադրբեջան, որի արդյունքում էլ ադրբեջանցիների վերադարձի մասին է խոսում, բայց խոսում է տիրոջ իրավունքով, որովհետեւ Փաշինյանը, ոչ թե հայկական, այլ ադրբեջանական շահն է սպասարկում մեր երկրում։
Եվ հիմա, Փաշինյանը խոսում է «խաղաղության», խոսում է «իրական Հայաստանի» ապագայի մասին, այն դեպքում, որ Արցախը հանձնել է թշնամուն, արցախահայության իրավունքները ոտնահարել անտերության մատնել, տասնյակ հազարավոր մարդկանց գաղթական դարձրել, 5000 զոհ տվել, 385 եկեղեցի ու վանք հանձնել, Բաքվի բանտերում մեր հայրենակիցներին թողել է, որ թշնամին զբաղվի նրանց ճակատագրերով, Հայոց բանակը կազմաքանդել, հայկական սուվերեն տարածքներում թշնամու բնակռումը համարել օրինաչափ, եւ բոլորովին անհանգստանալու տեղ չի թողել, զոհասեղանին Սյունիքը, Մեղրիի ճանապարհի վերահսկողությունը թշնամու ձեռքը, հայկական բանտերում պահում է այն քաղբանտարկյալներին, որոնք հեղինակություն են, վախեցնում եւ լռեցնում է նրանց, որոնք կարող են ներքաղաքական կյանքում իրավիճակ փոխել, եւ դեռ սպասվում է սահմանազատման ու սահմանագծման գործընթաց։ Մինչդեռ Հայաստանից ի՞նչ է մնալու... Այդ ամենը խոսում է Փաշինյանի բանակցությունների արդյունքում կնքված համաձայնագրերը, որը առ ոչինչ է ու ոչ մի աղերս չունի հայի ինքնության, գոյաբանության, կրոնի, խղճի ազատության իրավունքների հետ։
Արթուր Հայրապետյան
