Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

«Նի-կոլ վարչապետ» էլ չի ուզում, ուզում է` «Նի-կոլ կաթողիկոս» եւ վերջ

Blog Image

Փաշինյանի կիրակնօրյա կեղծ պատարագները անցնում են «աննախադեպ»։ Այս կիրակի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու բակում եւ ներսում ականատեսն ու վկան էի հավաքագրված «հավատավոր» հոծ բազմության: 

Ոչ միայն վարչական ռեսուրս էր օգտագործվել մարդաքանակ ապահովելու համար, այլ ինչքան թշվառ մարդիկ կային, հավաքել ու բերել էին տեսարանը «մասովկա» ապահովելու համար։ Հովհաննավանքում էլ նույնն էր, բայց այնտեղ գոնե մոտակա գյուղերից մարդիկ կային, չհաշված ավտոբուսներով ներմուծածներից։ 

Ամենացավոտ մասը կուլիսներից այն կողմում է, երբ Փաշինյանը հայտնվում է այս կամ այն եկեղեցում կեղծ պատարագի, հետը բերում է կեղծ հավատացյալների, որոնք ոչ միայն պատարագի խորհուրդը չեն հասկանում, այլ պատարագի ժամանակ կարող են շրջվել, տեսնել մի քայլ այն կողմ լրագրողի, որն իր գործն է անում, կամ իրենցից խիստ տարբերվող հավատացյալի, իսկույն անցնում են ու միանգամից ագրեսիվ հարձակվում, վիրավորում, ու մի բառ ունեն իրենց փոխանցած` «սադրիչ», որ անգամ բառի իմաստը չգիտեն, բայց որ ասել են` «կասեք», ասում են։ Կուլիսներից այն կողմ Նիկոլին ծափահարող զանգվածն է անթաքույց, որոնց առաքելությունը ոչ թե պատարագին մասնակից լինելն է, այլ շատ ուղիղ ծափ տվող։

Տխուր է։ Սաստիկ տխուր, երբ անգամ մեջները կան ֆիզիկապես, հոգեկան անառողջ, հիվանդ մարդիկ, բայց դե Նիկոլը ու՞մ է խնայում, որ հիվանդ մարդկանց խնայի։ Կարեւորը վանկարկեն նրա համար. «Նի֊կոլ, Նի֊կոլ... մեր փրկիչ, մեր վար֊չա֊պետ»։ Ու Նիկոլը «դուխով» ու «հպարտ» քայլում է այդ մարդկանց միջով, ձեռքը վեր հանած «օրհնում» ու տուն գնում որոշելու, թե հաջորդ կիրակի ո՞ւր է գնալու նույն մարդկանց բազմության ներքո, դե հա, անունն էլ դնելու է «աննախադեպ, պատմական» իրադարձություն։

Իսկ սարսափելին, վաղը այդ զանգվածն է Նիկոլին ձայն ապահովելու, որոնք դեռ ծափ են տալիս նրան, «Նի֊կոլ, վարչապետ» վանկարկում, կարեւոր չէ, որտեղ են ծափ տալիս փողոցում, թե՞ եկեղեցում, կարեւորը տեսարանն է, որ պետք է ճոխ երեւա, իսկ իրենք քիչ չեն։ Ցավոք մենք ենք քիչ։ Ու Նիկոլի շատը, որոշելու է մեր քչի ճակատագիրը։

Նիկոլի միակ նպատակը, այն է, որ իր համար հավաքվածները աղոթեն։ Դրա համար է պահանջում զեղչում Կաթողիկոսի անունը, փոխը պատարագի մեջ պետք է փոփոխություններ մտցնել «Նիկոլի անվանական աղոթք»։

Ծափերն ու վանկարկումները «նի֊կոլ֊վարչապետ»֊ը քիչ է, աննախադեպ քիչ, նա ուզում է, որ այլեւս մարդիկ վանկարկեն «նի֊կոլ֊կաթողիկոս» ու «դուխով» ծափ տան։

Մեզ բաժանել են մեր հողից, մեր կյանքից, մեր հայրենիքից, մեր լինելիության ու կես դարձած մեզնի՛ց։ Ու թվում է` պետք է մեր ցասումը արտահայտենք շատ կոշտ միջոցներով, բայց, չգիտես ինչու, շարունակում ենք պուպուշ մնալ, որովհետեւ կակուղ ոսկորը կուլ տալու սովորություն ունենք, ու այդ ամենը ընդամենը թվում է: Վարվում ենք շատ մեղմ, շատ զգույշ, բայց կորուստը, որ դեռ չենք զգում, մի տեսակ դա էլ շատ քնքուշ ենք արտահայտում, որովհետեւ մարմինը դեռ չի սառել, ու չենք շոշափել... Ու մեզ թվում է, որ կա մի ճանապարհ, որ դեռ վերադարձնելու ենք մեր հարյուրամյակների ընթացքում կորցրածը, որ մինչեւ այսօր փորձում ենք վերադարձնել։ Չէ՛, վերադարձնելու ենք Արցախը, Արարատն ու... ծովից ծով.․. ամենը պաթոսով։

Արթուր Հայրապետյան

 

Send