Վաշինգտոնը չի հավատում, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը կավարտվի մեկ գիշերվա ընթացքում։ Այս մասին NBC-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը։
«Ես չեմ կարծում, որ դա (հակամարտության ավարտը) տեղի կունենա մեկ գիշերվա ընթացքում։ Կարծում եմ՝ մենք կշարունակենք առաջ շարժվել», - նշել է Վենսը։
Նրա կարծիքով՝ խաղաղ կարգավորմանը կհասնենք ոչ ուշ, քան երեքից վեց ամիս հետո։
Նախորդ օրը Գերմանիայի դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել էր, որ Ուկրաինայում խաղաղության հասնելը դժվար խնդիր է, ուստի բոլորը պետք է համբերատար լինեն։