Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Լավրովը պատասխանել է «ԽՍՀՄ» գրությամբ սվիտերի մասին հարցին

Blog Image
Եթե մարդը չի հիշում իր արմատները, եթե չունի մանկության և պատանեկության նոստալգիկ հիշողություններ, ապա այդպիսի մարդը դժվար թե կարողանա պատկերացնել, թե ինչ է մարդկությունը և դրա արժեքները։ Այս մասին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ» Նովոստին։ «Ինչ վերաբերում է ԽՍՀՄ-ին։ Եթե դուք չեք հիշում ձեր արմատները, եթե չունեք մանկության, պատանեկության, առաջին սիրո, ընկերների նոստալգիկ հիշողություններ, ապա դուք դժվար թե իրականում ներկայացնեք մարդկությունն ու մարդկային արժեքները»,-ասել է նա NBC-ին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով «ԽՍՀՄ» գրությամբ սվիտերը, որով նա ժամանել էր Ալյասկայի գագաթնաժողով։ Լավրովը նաև նշել է, որ նման սվիտերով իր հայտնվելը Ռուսաստանի՝ ԽՍՀՄ-ը վերականգնելու ցանկության ազդանշան չէր։ «Մենք ծնվել ենք Խորհրդային Միությունում։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս ասել է, որ նա, ով չի ափսոսում ԽՍՀՄ փլուզման համար, սիրտ չունի: Բայց ով ուզում է վերականգնել այն, նա ուղեղ չունի։ Դա միանգամայն ճիշտ պնդում է»,-հավելել Է Լավրովը։
Send