Չափավոր քանակությամբ ուժեղ ալկոհոլը կարող է ավելի քիչ վնասակար լինել իր ցածր կալորիականության և շաքարի բացակայության պատճառով, ինչը կարող է վատթարացնել գլխացավը և փքվածությունը, ասել է սննդաբան Ռուչի Բհուվանիա Լոհիան «Daily Mail»-ին։
Մասնագետը նշել է, որ ջինի ստանդարտ չափաբաժինը պարունակում է մոտ 50 կիլոկալորիա, կարմիր կամ սպիտակ գինու մեկ բաժակը՝ մոտավորապես 130 կիլոկալորիա, իսկ գարեջրի մեկ բաժակը՝ 200-ից 300 կիլոկալորիա։
«Ալկոհոլի ցածր պարունակությամբ ըմպելիքները սովորաբար պարունակում են ավելի շատ շաքար, ինչը կարող է վատթարացնել գլխացավը։ Ահա թե ինչու ջինը և այլ ուժեղ ալկոհոլային խմիչքները հաճախ ավելի անվտանգ են օրգանիզմի համար, հատկապես, երբ խոսքը վերաբերում է փքվածության և թաքնված ավելորդ հեղուկային կալորիաների ռիսկին», - բացատրել է Լոհիան։
Ավե․ի վաղ ուսումնասիրությունները նաև ցույց են տվել, որ շաքարով ալկոհոլային ըմպելիքներն ավելի արդյունավետ են արյան մեջ շաքարի մակարդակը բարձրացնելու համար, քան մյուս ըմպելիքները։ Մարմինն ավելի շատ ինսուլին է արտազատում՝ այդ մակարդակը իջեցնելու համար, բայց որոշ ժամանակ անց գլյուկոզի մակարդակը նորմայից ցածր է իջնում։ Այսպիսով, հիպոգլիկեմիան ալկոհոլ օգտագործելուց հետո ուժեղացնում է թուլությունը, գլխացավերը, դողը և դյուրագրգռությունը։
Սննդաբանը շեշտել է, որ չի խրախուսում ալկոհոլի օգտագործումը՝ նշելով, որ ըմպելիքի ոչ մի տեսակ անվնաս չէ։
«Այնուամենայնիվ, հինգ գարեջուրը մեկ բաժակ ջին-տոնիկով փոխարինելը կարող է ավելի հավասարակշռված որոշում լինել», - եզրափակել է փորձագետը։
