Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Ամենահզոր հակաբորբոքային,խորխաբեր բույսը, որը կմեղմացնի բրոնխիտի, ասթմայի հետևանքով առաջացած ցավերը

Blog Image

Բույս, որի հայրենիքն են համարում Միջերկրական ծովի ափամերձ տարածքները, հետաքրքիր է, որ այն հանդիպում է Դաղստանի բնական պայմաններում։ 

Զոպա (զուֆա, մշտիկ) նեղատերեւ ենթատեսակը տարածված է Լոռու եւ Սյունիքի մարզերում, այն ուսումնասիրվել եւ նկարագրվել է Երեւանի բուսաբանական այգում։

Որպես համեմունք օգտագործվում է վերգետնյա մասը, որը պետք է մթերեք ծաղկման շրջանում։ Օգտագործվում է թարմ եւ չոր վիճակում, չորացնելուց հետո պահպանում է հաճելի հոտը եւ դուրեկան դառնահամությունը։ Լայնորեն օգտագործվում է պահածոների մեջ, ձկնեղենի մշակման ժամանակ։

Զոպա նեղատերեւի կապույտ ծաղիկները հարուստ են ծաղկահյութով եւ փոշիով, հաճախ այն հատուկ աճեցնում են մեղվանոցների մոտ։

Որակային առումով մեղրը շատ բարձր է գնահատվում, այն խորհուրդ է տրվում որպես օժանդակ դեղամիջոց` բրոնխիտի եւ աղեստամոքսային հիվանդությունների բուժման շրջանում։ Մեղվատվությունը հավասար է մոտ 330 կգ (1 հա)։

Զոպայի թուրմը կիրառվում է որպես հակաբորբոքային, խորխաբեր, հականեխիչ, միզամուղ միջոց։ Մեղմացնում է կրծքավանդակի շրջանում պնեւմոնիայի, բրոնխիտի, ասթմայի հետեւանքով առաջացող ցավերը, օգտակար է աղեստամոքսային քրոնիկ բնույթի հիվանդությունների դեպքում, լավացնում է ախորժակը։ Կանոնավոր ողողումները թույլ են տալիս խուսափել ստոմատիտի, լնդերի բորբոքման սրացումներից։ Կոնյուկտիվիդի դեպքում խորհուրդ է տրվում լվանալ աչքերի եզրերը։ Կիրառում են արտաքին վերքերի, մաշկի մեխանիկական վնասվածքների բուժման համար։

Թուրմ ներքին օգտագործման համար. 1 թ/գ մանրացրած հումքը թրմեք 200 մլ եռջրում։ Խմեք 100-ական մլ` օրը 3-4 անգամ.

– Որպես խորխաբեր միջոց օգտագործելիս քամեք գոլ վիճակում։

– Ստամոքսի խանգարման դեպքում թրմեք առնվազն 2 ժամ եւ օգտագործեք սնվելուց առաջ։

Հնուց համարվել է, որ զոպայի բուրմունքն օգնում է հարմարվել արտաքին ազդեցություններին, բարձրացնում է խարիզման, զրույց վարելու հմտությունը, ակտիվացնում ուղեղի աշխատանքը եւ կենտրոնացնում ուշադրությունը, թուլացնում նյարդային լարվածությունը, օգնում փոխակերպել կուտակված կյանքի փորձը կենսական էներգիայի, եւ հատկապես օգտակար է տարեց մարդկանց։

Send