Մարզիչ Իգոր Տուդորն անձամբ տեղեկացվել է այսօր առավոտյան «Յուվենտուս»-ի՝ իրեն ազատելու որոշման մասին, հայտնել է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Մասիմո Բրամբիլյան կլինի ժամանակավոր մարզիչը, մինչև ակումբի կողմից նոր մարզչի վերաբերյալ որոշում կայացնելը։
Իտալական ակումբը պարտվել է 3 խաղ անընդմեջ` 2-0 «Կոմո»-ին, 1-0 «Ռեալ Մադրիդ»-ին, 1-0 «Լացիո»-ին։
