Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը որակազրկվել է 3 խաղով, հայտնել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից։
Բարսեղյանը որակազրկվել է աշխարհի առաջնության ընտրական փուլի Իռլանդիայի դեմ արտագնա խաղում ստացած կարմիր քարտի պատճառով։
Բարսեղյանը կարմիր քարտ էր ստացել խաղի 52-րդ րոպեին՝ վիճաբանության ժամանակ գլխով մրցակցին դիպչելու համար։
Կիսապաշտպանը նաև բաց կթողնի ԱԱ ընտրական փուլի վերջին երկու հանդիպումները՝ Հունգարիայի և Պորտուգալիայի դեմ։
