Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը քրեական գործ է հարուցել Ռուսաստանի հակապատերազմական կոմիտեի անդամների դեմ։
Նրանք մեղադրվում են իշխանության բռնի զավթման և ահաբեկչության համար։
Մեղադրյալների թվում են նաև նախկին վարչապետ Միխայիլ Կասյանովը, քաղաքական գործիչներ Վլադիմիր Կարա-Մուրզան, Դմիտրի Գուդկովը, Գարի Կասպարովը, Լեոնիդ Գոզմանը, Մաքսիմ Ռեզնիկը, Կենտրոնական բանկի նախկին փոխնախագահ Սերգեյ Ալեքսաշենկոն, պատկերասրահի սեփականատեր Մարատ Գելմանը, լրագրող Եվգենի Կիսելյովը և այլք։
.jpg)
ԱԴԾ-ն նշել է, որ Ռուսաստանի հակապատերազմական կոմիտեն վերոնշյալ անձանց կողմից ստեղծվել է Ուկրաինայում սկսված պատերազմից հետո, որի նպատակը «իշխանության բռնի զավթումն է» և «սահմանադրական կարգի փոփոխությունը» Ռուսաստանում։
Նրանց սպառնում է մինչև ցմահ ազատազրկում։
