Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Լուկաշենկոն հորդորել է Թրամփին չանհանգստանալ Նոբելյան խաղաղության մրցանակը չստանալու համար

Blog Image

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չպետք է անհանգստանա այս տարի Նոբելյան խաղաղության մրցանակ չստանալու համար։

«Դոնալդ Թրամփին Նոբելյան մրցանակ չշնորհելը, հաշվի առնելով տարբեր Նոբելյան դափնեկիրների հայտարարությունները, նույնպես ընդունելի է։ Նրանք խոստանում են, որ նա անպայման կստանա Նոբելյան խաղաղության մրցանակը հաջորդ տարի։ Ես անձամբ խորհուրդ կտայի նրան չափազանց չանհանգստանալ Նոբելյան մրցանակ չստանալու համար»,- ասել է Բելառուսի առաջնորդը Մինսկում հանդիպման ժամանակ։

«Եվ աշխարհի ժողովուրդները պետք է գնահատեն այն, ինչ ԱՄՆ-ն և նրա նախագահն անում են միջազգային ասպարեզում», - ընդգծել է Բելառուսի առաջնորդը"

Հոկտեմբերի 10-ին Օսլոյում Նոբելյան խաղաղության կոմիտեն հայտարարել էր, որ 2025 թվականի Նոբելյան խաղաղության մրցանակը շնորհվել է Վենեսուելայում ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոյին՝ «Վենեսուելայում ժողովրդավարական իրավունքների առաջխաղացման մեջ իր անխոնջ աշխատանքի համար»։

Սպիտակ տան խոսնակը, մեկնաբանելով Նոբելյան խաղաղության կոմիտեի որոշումը, նշել էր, որ կոմիտեի համար քաղաքականությունն ավելի կարևոր է, քան խաղաղությունն ինքնին։

Send