Խաղողը խորհուրդ չի տրվում օգտագործել ստամոքսի կամ տասներկումատնյա աղիքի խոցի սրացման ժամանակահատվածներում, ինչպես նաև շաքարախտի, ճարպակալման և հիպերտոնիայի դեպքում՝ բաղադրության մեջ շաքարի մեծ քանակության պատճառով, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է գաստրոէնտերոլոգ Լյուդմիլա Սուխորուկովան։
«Խաղողը խորհուրդ չի տրվում օգտագործել ստամոքսի կամ տասներկումատնյա աղիքի խոցի սրացման ժամանակահատվածներում, նաև փքվածության և լուծի դեպքում։ Հակացուցումների թվում են նաև՝ շաքարախտը, ճարպակալումը, հիպերտոնիան, լյարդի ցիռոզը, կոլիտը, կարիեսը և ստոմատիտը, քանի որ խաղողը պարունակում է շատ մեծ քանակությամբ շաքար», - ասել է Սուխորուկովան։
Գաստրոէնտերոլոգի խոսքով՝ նույնիսկ հակացուցումների բացակայության դեպքում խաղողը պետք է ուտել այլ սննդամթերքներից առանձին, միակ բացառությունը կարող են լինել այլ քաղցր մրգերն ու հատապտուղները, հակառակ դեպքում դա կարող է խմորում առաջացնել աղիքներում։
«Նաև խորհուրդ չի տրվում խաղող ուտել երեկոյան՝ այս ժամանակահատվածում ինսուլինի արտադրության նվազման պատճառով, ինչը դժվարացնում է այդպիսի քաղցր հատապտուղի մշակումը», - հավելել է Սուխորուկովան։

