Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վթար․ անորոշ ժամանակով գազ չի լինի

Blog Image

Այլ կազմակերպության կողմից իրականացվող հողային աշխատանքների ժամանակ վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար, ինչի պատճառով հոկտեմբերի 21-ին ժամը 04։00-ից դադարեցվել է Երևան քաղաքի Խորենացու, Տիգրան Մեծի, Խորենացու 3-րդ փակուղիով, Գլինկայի, Քրիստափորի, Սևանի, Զավարյան, Արշակունյաց և Ագաթանգեղոսի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների գազամատակարարումը։ 

Իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ, որոնց ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։

Գազպրոմ Արմենիա

Send