Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ողբերգական վթար՝ Արարատում, «Ford Transit» է գլխիվայր հայտնվել դաշտում, մաhացածին դուրս են բերել փրկարարները, վիրավnրներ կան․ Shamshyan

Blog Image

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 10:15-ի սահմաններում «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ Մ2 ատոճանապարհի 7-րդ կմ հատվածում՝ դեպի Երասխ ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվել և գխիվայր հայտնվել դաշտում: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: 

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
 
Փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկա, մահացածի մարմինը դուրս են բերել ավտոմեքենայից և պատգարակով մոտեցրել դիատարին: 
 
Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Արայիկ Հ.-ն է: 

Send