Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

ԵՄ-ն առնվազն 3 տարի Ուկրաինային կտրամադրի ինքնապաշտպանության միջոցներ. Ֆրանսիայի ԱԳ նախարար

Blog Image

Եվրոպական միությունն առնվազն 3 տարի Ուկրաինային կտրամադրի ինքնապաշտպանության միջոցներ, հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։

«Իրոք, առաջիկա շաբաթներին մենք մտադիր ենք Ուկրաինային տրամադրել առնվազն երեք տարի ինքնապաշտպանության միջոցներ՝ Եվրոպական հանձնաժողովի կողմից Ուկրաինային տրամադրվող վարկի միջոցով, որը կվերադարձվի ժամանակին Ռուսաստանի կողմից Ուկրաինային վճարված փոխհատուցումների միջոցով», - ասել է Բարոն Լյուքսեմբուրգում ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպումից առաջ։

Նախարարն առաջարկել է, որ եվրոպացի պաշտոնյաները սկսեն աշխատել հակառուսական պատժամիջոցների 20-րդ փաթեթի վրա։

 

 

Send