Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Windows-ի առանցքային թարմացում է հասանելի բոլորի համար

Blog Image

«Microsoft» կորպորոցիան հայտարարել է, որ «Windows 11 25H2» խոշոր թարմացումն այժմ հասանելի է բոլորի համար։

25H2 հիմնական համարակալված թարմացումը թողարկվել է հոկտեմբերի սկզբին, բայց այն աստիճանաբար՝ խափանումներն ու սխալները արդյունավետորեն հայտնաբերելու և շտկելու համար։ Ամսվա վերջում թարմացումը հասանելի է դարձել Microsoft-ի գործող օպերացիոն համակարգի բոլոր օգտատերերի համար։

Ընկերության ինժեներները պարզաբանել են, որ յուրաքանչյուր ոք, ով միացրել է «Ստանալ վերջին թարմացումները, հենց որ դրանք հասանելի լինեն» կարգավորումը, կկարողանա ներբեռնել նոր տարբերակը։

Կորպորատիվ ցանցերի և Windows 11-ի հատուկ տարբերակների ադմինիստրատորները կկարողանան ձեռքով տեղադրել թարմացումը։ Microsoft-ը շուտով կսկսի հարկադիր տեղակայել և տեղադրել թարմացումը, ինչպես դա անում է բոլոր խոշոր թարմացումների դեպքում։

Microsoft-ը 25H2-ն անվանում է խոշոր թարմացում, սակայն «Windows Latest»-ի մասնագետները նշել են, որ այն որևէ խոշոր փոփոխություն չի պարունակում։ Հեղինակները բացատրել են, որ Microsoft-ը, ըստ էության, նախկինում թողարկված բոլոր փոքր թարմացումներն ու կարկատանները հավաքել է մեկ թարմացման մեջ և թողարկել այն 25H2 անվամբ։

Send