Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Իրանը մեղադրել է նաև ԱՄՆ-ին Իսրայելի հարձակման համար․ իրանական ուրանի հարստացման գործարանը չի վնասվել

Blog Image

Իրանում Ֆորդոյի ուրանի հարստացման գործարանը չի վնասվել, հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսին։

Նա նշել է, որ Իսրայելի կողմից իրանական օբյեկտներին վերջերս հասցված հարվածներից հետո տեսուչները որևէ վնաս չեն գրանցել։

Կառույցը մնում է գործակալության հսկողության տակ, և, «ամեն ինչ նորմալ է գործում»։

Իսրայելը սկսել է տասնյակ հազարավոր պահեստազորայինների զորահավաք, հայտարարել է երկրի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը։ 

Իրանը մեղադրել է Միացյալ Նահանգներին Իսրայելի հարվածներին մասնակցելու համար ու սպառնացել «պատասխանատվությամբ»։

«Իրանի դեմ սիոնիստական ​​ռեժիմի ագրեսիվ գործողությունները չէին կարող իրականացվել առանց Միացյալ Նահանգների համակարգման և թույլտվության։ Հետևաբար, ԱՄՆ կառավարությունը` որպես այս ռեժիմի գլխավոր աջակից, նույնպես պատասխանատու կլինի սիոնիստական ​​ռեժիմի արկածախնդրության վտանգավոր հետևանքների համար», - հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարությունը։

Իսրայելի բանակը հայտարարել է Իրանի արևմուտքում հակաօդային պաշտպանության օբյեկտների վրա լայնածավալ ավիահարվածների ավարտի մասին։

Send