Իսրայելը պետք է անհապաղ դադարեցնի իր ագրեսիվ գործողությունները, որոնք կարող են հանգեցնել ավելի լայնածավալ հակամարտությունների, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը։
«Այս հարձակումը ցույց է տալիս, որ Իսրայելը չի ցանկանում, որ խնդիրները լուծվեն դիվանագիտական ճանապարհով»,- նշված է հայտարարության մեջ։
Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել կողմերին լուծել «առկա տարաձայնությունները բացառապես միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան՝ երկխոսության և դիվանագիտական միջոցներով»։
«Հաշվի առնելով Մերձավոր Արևելքում իրավիճակի հետագա սրման ռիսկը՝ անհրաժեշտ է շարունակել դիվանագիտական շփումները համապատասխան միջազգային մեխանիզմների շրջանակներում»։